07 02 2025

Դատախազի դասային աստիճանը իջեցվել է

Դատախազի դասային աստիճանը իջեցվել է

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին:

Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 31-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ