Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։
«Փետրվար կամ մարտ, մենք չենք գուշակի և հնարավորություն կտանք առաջնորդներին գրագետ և համակողմանիորեն պատրաստվել դրան, բայց այն շուտով կլինի»,- ասել է նա:
Նա նշել է, որ նախագահների միջև շփումների հավանականությունը 100 տոկոս է։
Նրա խոսքով, նման հանդիպումը լուրջ նախապատրաստություն է պահանջում, որն այժմ առաջադեմ փուլում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը