Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․
Մեր թշնամիները մեզ լավ են ճանաչում, իրենք գիտեն՝ իրենց վերջնական նպատակին դեռ չեն հասել, մշակութային հեղափոխությունը դեռ ամբողջ Հայաստանը չի վարակել, դեռ կա Հայաստանում մարդկանց մի լայն շերտ որի համար ազգն ու պետությունն արժեք են, այսինքն կա լայն շերտ որոնց էմոցիաների վրա խաղալով, կարելի է նրանց վարակել նեոնացիզմով, որը միայն իռացիոնալ է:
Այս տեխնոլոգիան շատ է կիրառվել, լավագույն օրինակներից մեկը Վայմերյան Գերմանիան է, որտեղ նույն մեթոդով՝ խաղալով գերմանացիների էմոցիաների հետ ծնեցին Հիտլերին, որը «մինչև վերջին գերմանացին» զոհեց նացիզմին, հանուն ամերիկյան խորքային պետության:
Որպեսզի վառոդը պայթի հարկավոր է ճզմել, իսկ վառոդն այս դեպքում ազգային արժեքներն են, որոնց նսեմացումը պարարտ հող է հանդիսանում իռացիոնալ նեոնացիզմի համար:
Իշխանությանը և իրենց ստեղծած «ընդդիմությանը» գեղեցիկ խաղացնում են: Իշխանությունը կրկին սկսել է պղծել, նսեմացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ժխտել ցեղասպանության փաստը, որին իրենց ծնած-սնածը հայհոյախառն հակահարված է տալիս իրենց մոտ նստած, և կարողանում է շոուբիզնեսին մտցնել խաղի մեջ:
Հետո դաշտ է նետվում վաղեմություն ունեցող տեսանյութը, որտեղ հանրապետության հրապարակում մի խումբ ազերիներ ադրբեջաներեն երգ են երգում, այս ամենին ավելացնում են Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերը Մեղրիի մասին, որն իր իրական նպատակին հասավ, քանզի մեծամասնությունը միայն նյութի վերագիրն է կարդում և հոդվածի նկարին նայում, իսկ շատերը լավ գիտեն, թե հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն ում և ինչի են ծառայում, այսինքն ձայն ձայնի տված «գեղեցիկ» նկարով և վերնագրով հոդվածը պատրաստ է:
Արևմուտքը փորձում է Մեղրին հանձնել, պատասխանատուն կարգված է, որից հետո, կամ առաջ Հայաստանում կարող տեղափոխություն լինել, բայց այս անգամ նեոնացիստի դեմք ունեցողով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը