NEWS.am–ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Հակակոռուպցոին կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը