05 02 2025

ՆԳՆ-ի պատասխանը, ցավոք, չի փարատում մեր մտահոգությունները․ Գառնիկ Դանիելյան

ՆԳՆ-ի պատասխանը, ցավոք, չի փարատում մեր մտահոգությունները․ Գառնիկ Դանիելյան

 Գառնիկ Դանիելլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնել էի, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածաբար տուգանվում են։
Նշել էի, որ սա անարդարացի մոտեցում է․ հայկական վարորդական վկայականի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա ջավախահայերին տուգանելու համար։
Դիմել էի ՀՀ Ներքին գործերի նախարարությանը և պետական պատկան մարմիններին՝ նշված հարցին լուծում տալու, ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ դադարեցնելու պահանջով:
Ի պատասխան իմ հրապարակմանը՝ այսօր ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։
 Պատասխանը, ցավոք, չի փարատում մեր մտահոգությունները։ Հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Եթե հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչու՞ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը։
Շարունակելու եմ հետամուտ լինել խնդրին, որպեսզի ջավախահայերը, որոնք ունեն վրացական անձնագրեր և վարորդական վկայականներ, ՀՀ-ում կարողանան երթևեկել առանց որևէ խոչընդոտի։
Իմ հրապարակումն ու ՆԳՆ-ի անդրադարձն առավել մանրամասն՝ այստեղ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ