05 02 2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր գերիների փոխանակում է տեղի ունեցել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր գերիների փոխանակում է տեղի ունեցել

ՌԴ-ն ուկրաինական գերությունից վերադարձրել է 150 զինծառայողի, ինչի դիմաց Ուկրաինայի զինված ուժերից 150 ռազմագերի է տեղափոխվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում և օգնություն են ստանում, փոխանցել են ՌԴ ՊՆ-ից։

ԱՄԷ-ն միջնորդական ջանքեր է գործադրել գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ, հավելում են գերատեսչությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ