ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով հայերին վիրավորող երգը երգող օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանի հետ կատարվածում ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը առերևույթ է։
«Ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայնդեպս, այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է:
Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված:
Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը, նաև մեսիջ էր նշված երկրներին, որ այս իմաստով մենք նոր իրավիճակ ենք ձևավորում և Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել...»,- գրել է Համբարձումյանը, ով այժմ փաստաբանական գործունեությամբ է զբաղվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը