Այսօր մենք քննարկել ենք մի շարք թեմաներ՝ համագործակցության հետ կապված: Այս մասին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին:
«Մենք արդեն իսկ ունենք ընդլայնված հարաբերությունների քննարկման ոլորտ, բայց էլ ավելի խորացնելու տեղեր ունենք: Անշուշտ, մենք նաև քննարկել ենք տարածաշրջանում ընթացող գործընթացները, խոսել ենք խաղաղության ու կայունության մասին: Վրաստանը շարունակում է նվիրված մնալ կայուն խաղաղության անցնելու ցանկությանը: Պատրաստակամ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք անել՝ հասնելու այս նպատակին ու վստահ լինելու, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ ու բարգավաճ: Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ այն ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը