08 01 2025

Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան

Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։
Բազմաբևեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը գնում է ապագա նոր կայսրությունների մասին, որոնք միմյանց հետ մրցակցելու են։

Մրցակցելու համար պետք են նոր ռեսուրսներ, նոր ստրատեգիական տարածքներ, առևտրական ուղիների վրա վերահսկողություն, այսինքն այն, ինչն անում են Ռուսաստանը Ուկրաինայում, Ամերիկան' Գրենլանդիայում, Պանամայում, Կանադայում ..., Չինաստանը' Խաղաղ Օվկիանոսում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում,    Թուրքիան' Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Աֆրիկայում, Իսրայելը' Սիրիայում, Լիբանանում ......։

Սահմանների անձեռնմխելիության ու մարդու իրավունքների սկզբունքներին, այսինքն 1945 թվականից հետո ձևավորված աշխարհակարգի կանոններին կարելի է արդեն հրաժեշտ տալ։

Հին աշխարհը փլուզվել է, նորը դեռևս չի ստեղծվել, բայց կարող ենք ասել, որ ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը։

Հայաստանի գործող ռեժիմը մնացել հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն ադեկվատ չի և, հետևապես, այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք։

Հ.Գ. ՀՀ արտգործնախարար ասուլիսը լսեք, չունի քաղաքական մտածողություն, քաղաքական լեզվին  անգամ չի տիրապետում, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, իրավիճակը չի ըմբռնում ու այս խղճուկը  մեր անունից  ճակատագրական բանակցություններ է վարում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ