ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը: Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նրանք վերահաստատել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում։
Քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը