ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից կադրերով․
«Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականների ընթացքում:
Փայտյա շենքերը համայնքի բնակիչների համար որպես ժամանակավոր կացարան էին ծառայելու, բայց ցավոք սրտի, տարիների ընթացքում շատերի համար արդեն մշտական բնակության վայր է։
Փայտե կացարանների մեծ մասը բնակության համար վաղուց արդեն ոչ պիտանի են և հաճախակի նաև փլուզումներ են լինում։ Թաղամասի շենքերի հիմքերը հիմնականում քայքայված են: Հինական պատճառը կոյուղատարերն են: Դրանք գտնվում են անմխիթար և վթարային վիճակում, որի պատճառով կոյուղաջրերը լցվում են նկուղները:
Վերջերս այցելել էի Աշոցք համայնքի Կոճոռ թաղամաս՝ տեղում ծանոթանալու խնդիրներին։ Թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են. փայտե կացարանները հերթով քանդվում են. պատերն անջատվում են, իսկ շատ շենքերում քայլելիս հատակը փլուզվում է:
Պետք է նշեմ, որ փայտյա կացարաններում ապրելն իրոք հերոսություն է։
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ մեկնարկել են Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի (20 վթարային փայտյա շենքեր) փոխարեն նոր թաղամասի նախագծման աշխատանքները:
Սրանով ամեն ինչ վերջանում է․․․
Օրերս դիմել եմ ՀՀ-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:
Հետևողական եմ լինելու և տվյալ հարցը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը