10 01 2025

Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ․ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ․ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

 

Մեր տարածաշրջանում բացվել է տևական խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորությունների պատուհան. ես հավատում եմ, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

«Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Նա դիրքորոշում է հայտնում խաղաղության օգտին և նպաստում այս գործընթացում դրական առաջընթացին։  Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում», - ասել է թուրք պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում և որ այս հարցում Թուրքիան շարժվելու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ