24 01 2025

Հրաչյա Հակոբյանին թալանողը լքել է երկիրը և զանգահարել ոստիկանություն. ArmLur

Հրաչյա Հակոբյանին թալանողը լքել է երկիրը և զանգահարել ոստիկանություն. ArmLur

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը թալանող անձը դեպքից հետո լքել է Հայաստանը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Հայաստանը լքելուց հետո կապ է հաստատել իրավապաների հետ ու հայտնել, որ ինքն է թալանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը, գրում է ArmLur.am-ը:

Կայքը գրում է. «Այս հանգամանքը խիստ իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում, թե ինչպես է ստացվում, որ վարչապետի աներձագի տունը թալանողը հերիք չէ լքում է երկիրը, մի բան էլ զանգահարում իրավապահներին ու հայտնում, որ ինքն է արել հանցագործությունը:

Քննության շահերից ելնելով ենթադրյալ հանցագործի տվյալներն այս պահին չենք հրապարակում:

ՆԳՆ-ից հայտնել են․ «Այս պահին իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Նախաձեռնված է քրեական վարույթ։ Այս պահին մեկնաբանություն տալ չենք կարող»։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հանցագործները իրենց հասցրել են 7-8 մլն դրամի վնաս։ Տարել են գումար, ոսկյա շղթաներ և ժամացույց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ