ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Օրվա լրահոսում հայտնվեց «ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն» կոչված հիմնարկի կողմից պատրաստված անդրանիկ տարեկան զեկույցը, որը միանգամից վերածվեց հերթական ծաղրուծանակի առարկայի։
Քննադատների և հեգնողների տեսակետները միաժամանակ և իրավացի են, և միամիտ։
Իրոք, զեկույցի մասնագիտական որակը, գնահատականները և կանխատեսումները «զարմանահրաշ» են իրենց պրիմիտիվությամբ և մակերեսայնությամբ։ Վստահաբար, արհեստական բանականության ցանկացած հասանելի ծրագրի կողմից գեներացված կոնտենտը շատ ավելի որակյալ կլիներ իր կառուցվածքով և բովանդակությամբ։ Սակայն կհամաձայնեք, որ միամիտ կլիներ ակնկալել լուրջ, պրոֆեսիոնալ և իմաստուն փաստաթուղթ մի հիմնարկից, որի ստեղծման և կադրային համալրման նախապատմությունները և սկանդալները լավատեսության առիթներ չեն տվել։
Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։
Այս տեսակետից՝ մի քանի դիտարկում «զեկույցի» մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը