13 01 2025

Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա․ Աշոտյան



 

Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Այս մասին հերթական դատական նիստից հետո հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիության իրական բարեկամները Հայաստանին, հայ ժողովրդին ուղիղ ասեն՝ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունի, երբեք չի լինելու ԵՄ կազմում: Եվ սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, պարտավոր են ասել՝ ժողովուրդ, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ