23 01 2025

Եթե աղքատությունը մեր գլխում չլիներ, մենք միամտաբար չէինք ընտրի իրեն. ակցիայի մասնակից



 

Կառավարության շենքի մոտ շրջանառության հարկի բարձրացման դեմ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում։ 

«Պարոն Փաշինյանը երբ ասում է, որ աղքատությունը մեր գլխում է, մի կողմից համաձայն եմ իր հետ։ Եթե աղքատությունը մեր գլխում չլիներ, մենք միամտաբար չէինք ընտրի իրեն։ Հավատացել եմ, որ գալիս է մարդ, ով սիրում է իր հայրենիքը, հելել եմ պայքարել եմ նախկինների դեմ, որոնց հիմա երանի եմ տալիս։ Խոսքս ուղղում եմ ՄԻՊ-ին, կառավարությունում ոչ ոք իրավունք չունի մտնի բանկային համակարգ և ստուգի իմ անձնական տվյալները։ Սխալմամբ ընտրել ենք Փաշինյանին, հիմա մտնում է բոլորիս կյանք, ընտանիք։ Գնում ենք սոցիալաի՞զմ, թե՞ Հյուսիսային Կորեա»,- ասում է ակցիայի մասնակիցը՝ հավաստիացնելով, որ շրջհարկի բարձրացման և օնլայն հարթակների առատության պայմաններում իրենց բիզնեսի հետագա գոյությունը վտանգված է։

Ակցիայի մասնակիցները միաբերան կրկնում են, որ սխլավել են, երբ ընտրել են Փաշինյանին և ՔՊ-ին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ