ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, կուսակցականները բողոքի ակցիա իրականացրեցին «Դվին» համալիրի մոտ, որտեղ գտնվում են պատվիրակության անդամները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցին։
«Իրենք ասել են, որ սխալվել են, որ Արցախը իրենց հայրենիքն ա։ Շուտով էլ կասեն, որ սխալվել են, որ Հայաստանը իրենց հայրենիքն ա ու վերջապես ռադները կքաշեն։ Նրանք ոչ միայն ոչինչ չասեցին, ոչ միայն ոչինչ չեն անում մեր գերիների վերադարձի համար, այլ նաև ՀՀ Ազգային ժողովը մերժեց ընդդիմության նախաձեռնությունը հայտարարություն տարածել COP29-ին ընդառաջ մեր գերիների, մեր տղաների վերադարձի մասին», - լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը