Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տված խոստումները։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Փաշինյանը արդեն իսկ հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ այդ ի՞նչ բանակցային փաթեթներ էին առկա։ Լրատվամիջոցները, պաշտոնաթող նախագահները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները։ Սիրելի քաղաքացիներ, պատրաստ եղեք Փաշինյանի ավանդական մանիպուլացիաներին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը