20 01 2025

Դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն․ պատգամավորը՝ ՔՊ-ականներին



 

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեզ շարունակում են ստել՝ համարելով, որ դուք չեք հիշի, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, խորհրդարանում դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա.«Իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ է ստացվում, բայց այդ մեկն անհնար է ստացվի, ժողովո՛ւրդ։ Դուրս գանք փողոցում հարցնենք՝ ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչական մեթոդը չի աշխատելու, ձեռք քաշեք ու ուրիշ սուտ հորինեք։ Ինչ վերաբերում է 5+2-ին, ապա պարոն Ռուբինյանն ինքը շատ լավ գիտի, ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դա Հայաստանի համար ամենալավ լուծումն էր, բայց հիշեցնեմ, որ մեր բանակցած տրամաբանության մեջ Լաչինի  ու Քարվաճառի հետ կապված փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես հանրաքվեով։ Այդ իրադարձությունները փողկապակցված էին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ