Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մի երկրում, որ մարդու վրա կեղծ քրեական գործեր են սարքում. երկիր, որտեղ երկրի վարչապետի պաշտոնում գտնվող մարդը ապօրինի ձևով իր կուսակցի հեռախոսի հաղորդագրություններին է տիրանում, ինչ-որ մեկը հույս ունի՞, որ հայտարարագրերով ներկայացված տվյալները գաղտնի կմնան:
Ինչ-որ մեկը հույս ունի՞, որ այս ղեկավարության օրոք, որը թքած ունի մարդկանց իրավունքների, օրենքների և արդարադատության վրա, իշխանության տարբեր պաշտոնյաներ կամ հենց վարչապետի պաշտոնում գտնվող մարդը, իր հայեցողությամբ, կամայական մարդու տվյալներ չի օգտագործի նրա դեմ՝ քաղաքական բռնաճնշումների նոր սխեմաների տեսքով:
Որպես քաղաքական մարդ` ես որևէ նման երաշխիք չունեմ և ունեմ լիքը մտավախություններ:
Ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է աշխատում, ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ ոստիկանական»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը