18 01 2025

Կարող ա՞ սրանց մասին նոր եք իմացել, դրա համար եք «նոր ստանդարտներ» կոչում. Հովհաննես Քոչարյան

Կարող ա՞ սրանց մասին նոր եք իմացել, դրա համար եք «նոր ստանդարտներ» կոչում. Հովհաննես Քոչարյան

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»։

Իմ իմացած հիմնարար ստանդարտներից են «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագիրքը» ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1979 թվականին, այս կանոնագրքի արդյունավետ իրականացման ղեկավար սկզբունքները, ընդունված ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից 1989 թվականին, և «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի և հրազենի գործադրման հիմնական սկզբունքները» ընդունված 1990 թվականին ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսում։

Կարող ա՞ սրանց մասին նոր եք իմացել, դրա համար եք «նոր ստանդարտներ» կոչում, էլ չեմ խոսում քրեական օրենսգրքի անհրաժեշտ պաշտպանության ավանդական ինստիտուտի մասին։

Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ հրապարակեք էդ «նոր ստանդարտների» աղբյուրները, թե չէ մարդիկ սրանց մասին լսում՝ լեղապատառ են լինում։ Համ էլ մենք կլուսավորվենք ու առաջ կմղվենք։

Հ.Գ. ԱՄՆ ոստիկանությունը օրինակ մի բերեք, նրանց ուժ գործադրելու լայն իրավունքի վերաբերյալ տեսակետները հնարածին են ու համացանցային կիսատ-պռատ տեսանյութերի տարածման հետևանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ