14 01 2025

Կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ կվարեն  Կրեմլում՝ հունվարի 17-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրանի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի շատ կարևոր բաղադրիչն է երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, մենք մեծ նշանակություն ենք տալիս դրան»,- հավելել է նա։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ  իրանական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայնագիրը կնքվելու է 20 տարի ժամկետով, հետո փաստաթուղթը պետք է վավերացնի Իրանի խորհրդարանը։

«Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 20 տարի ժամկետով»,- ասել է դիվանգետը՝ չհստակեցնելով, թե նախատեսվա՞ծ է արդյոք պայմանագրի ավտոմատ երկարաձգման հնարավորություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ