ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մինսկի խմբի լուծարմանը՝ այն որակելով որպես Հայաստանի գոյության հիմքը․
«Եթե չլինի Մինսկի խումբ, ուրեմն Ղարաբաղի բոլոր ղեկավարները հանցագործներ են, ուրեմն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան և ապա ի՞նչ էին անում հայերը Ադրբեջանում՝ զենքով։ Եթե չլինի Մինսկի խումբ, նշանակում է մենք 100 մլրդ դոլար փող ենք պարտք Ադրբեջանին»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանության արածը դավաճանություն էլ չէ, քանի որ նրանք Ադրբեջանի կառավարության մասնաճյուղն են։
«Եկել ենք պահանջագիր հանձնենք, որ եթե այս մարդը, որը իրեն ներկայացնում է իբրև Հանրապետության վարչապետ, նամակ գրի Ալիևին, ասի՝ ախպեր ջան, ես Մինսկի խմբից չեմ հրաժարվում»,- ասաց Բագրատյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը