15 01 2025

Երբեք միայնակ չի թողել, մշտապես սկզբունքային է եղել. Աննա Մկրտչյան



Մհերը մշտապես եղել է բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր ունեցել են իր կարիքը, ընդ որում, դա ո՛չ հրապարակային է արել, ո՛չ ցուցադրական: Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ինչ-որ մեկին ցույց տալու բան չուներ, իր սկզբունքներն ուներ, համոզմունքն ուներ ու դրանով առաջ էր շարժվում: Եթե մեր քաղաքացիներն ընդդիմադիր որևէ պայքարի ժամանակ հանդիպել են Մհերին, ապա վստահ կպնդեն՝ «եթե Մհերն իրենց թիկունքում է եղել, ուրեմն իրենց թիկունքն ամուր է եղել»: Երբեք միայնակ չի թողել, մշտապես սկզբունքային է եղել: Մհեր ջան, այսուհետ, երևի երկնքից մեզ ուժ կտաս, որպեսզի այն, ինչի համար նաև դու էիր պայքարում, հասցնենք ավարտին»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ