15 01 2025

Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով

Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով

«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» (Вести недели) հաղորդաշարի թողարկման կոնկրետ որ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։

«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա», - պատասխանել է Կիսելյովը:

Հաղորդման ընթացքում Դմիտրի Կիսելյովը բարձրացրել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման անհրաժեշտության հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել էր համապատասխան բողոքի հայտագիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ