15 01 2025

Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից: Հարությունյանին մեղավոր են ճանաչել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի՝ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ