Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը որոշեցին, որ վերջապես ժամանակն է ստորագրել Հայաստանի հետ «ռազմավարական» գործարք, որն իրենք չեն կարողանա իրականացնել ընդամենը վեց օր հետո։ Այս մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյան:
«Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը, այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը:
Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը: Հիմա՝ (ԱՄՆ-ի օգնությամբ) Արցախին վնասելով, վերջին պահին ոչ պարտադիր փաստաթուղթ են ներկայացնում։
Նրանք չօգնեցին, ընդհակառակը, նախընտրեցին ամերիկյան ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դատարկեց Արցախը, իր բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը։
Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենն ու Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը