06 09 2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն շնորհավորել է Արցախի անկախության 27-ամյա տարեդարձը:

Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, Արցախի նախագահ Բակո Սահակյանին հղված նամակում կոմիտեի անդամները ողջունել են Արցախում  ժողովրդավարական կառավարումը և նշել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր առաջընթացը, օրենքի գերակայության ամրապնդումն ու բարեփոխումների միջոցով թափանցիկության մեծացումը:

Կոմիտեի անդամները նաև հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության կարեւորությունը:

Շնորհավորանքներին միացել է ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ