09 01 2025

Խնդրում ենք, ասում ենք՝ ձեռներդ պարզեք այդ բարձրացրած թոշակը վերցրեք․ Նիկոլ Փաշինյան



 

Մեր թոշակառուներն իրենց առևտրի 11 միլիարդ դրամն արել են անկանխիկ եղանակովն ինչը բոլորս պատկերացնում ենք, թե դա ինչ ծավալ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ սա իսկապես մեր հաջողված որոշումներից մեկն է, և թվերը դա են ցույց տալիս:  Այս վերջերս մի խորհրդակցության ժամանակ այդպիսի մի միտք հնչեց, որ եթե որևէ բարեփոխում ուզում ենք գնահատենք, պետք է թիվը նայենք, այսինքն, հաջող բարեփոխումը և որոշումը պետք է որևէ թվով արտահայտվի։ Հիմա 11 միլիարդ և 277,000 թոշակառուների թիվը ցույց է տալիս բարեփոխման հաջողությունը, բայց այստեղ մի քիչ հայեցակարգային հարց էլ կա:

Այս թեմայի հետ կապված մենք միշտ ասել ենք, որ դե ֆակտո թոշակները ավելացնում ենք, բայց մեզ քննադատում են, թե մենք թոշակառուներին ինչ-որ ձևով պայմանի իրադրության մեջ ենք դնում, թոշակառուներին շահագործում ենք, որպեսզի նրանց թոշակները արդյունքում բարձրանան ստվերի կրճատման և այլնի համար։ Բայց, եթե մենք մեր տատիկին կամ մայրիկին խնդրենք, ասենք, ինչ-որ մի գործողություն արա, տատիկ ջան, մայրիկ ջան, մի  ջանք գործադրի, դա նշանակում է, որ մենք իրենց վատ վիճակի մեջ ենք դնո՞ւմ, շահագործո՞ւմ ենք»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով,  Հայաստանում երբեք հինգ տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին հինգ տարվա մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ