10 01 2025

ՀՀ օրհներգը կփոփոխվի. ԱԺ-ն հավանություն տվեց նախագծին

ՀՀ օրհներգը կփոփոխվի. ԱԺ-ն հավանություն տվեց նախագծին

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի հերթական նիստում:

«Իմ տպավորությամբ՝ մենք ոչ պատշաճ ուշադրությամբ ենք մինչև այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին: Ըստ էության` դե յուրե անհասկանալի է եղել, թե որն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը: Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` և՛  կարճ, և՛ վոկալային, և՛ գործիքային տարբերակները, և դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ