«Մեր հայրենիքը» 15 թվականին եղել է Վանի ինքնապաշտպանության քայլերթի երգը, և 18 թվականին, ըստ ականատեսների, բազմությունը ինքնաբերաբար է սկսել կատարել «Մեր հայրենիքը», որովհետև դա որևէ մեկի կողմից ճաշակով գրված-բերված օրհներգի նախագիծ չէր, այլ ժողովրդի հոգուց է բխել: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ես հասկանում եմ, որ քանի որ կառավարությունը չուներ պաշտոնական ձայնագրություն, ճաշակին համապատասխան Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրինակ տեղերը փոխեն, կամ Ալեն Սիմոնյանը, մի հատ ինչ-որ փոքր երգչախումբ է գտել ու այս խեղճ մարդկանց էլ՝ Քննչական կոմիտե, ԱԱԾ, Ազգային ժողով, ամեն տեղ տանում են և խախտելով Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ արդեն փոխված հերթականությամբ վերջին ամիսներին հնչեցնում են և հպարտանում են, որ իրենք վարչական իրավախախտում են արել, բայց դե գիտեք, Հայաստանում դա արդեն սովորական է»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը