09 01 2025

Այդ մանուկին հորդորում ենք որևէ հղում տրամադրել Բեռլինում իր տրանսպորտային նորմի մասին. Կամենդատյան

Այդ մանուկին հորդորում ենք որևէ հղում տրամադրել Բեռլինում իր տրանսպորտային նորմի մասին. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մանուկ փողքաղաքապետ

Հարգելի հայրենակիցներ։ Երևանի քաղաքապետարանի ապիկար ղեկավարների շարքում կա մի մանուկ, բառի ուղիղ եվ փոխաբերական իմաստով, ով քաղաքացիների կյանքը թունավորելու առաջատարն է։ Վերջին ամիսներին նրա թոթովախոս էությունից դուրս հորդած ցանկացած որոշում, հայտարարություն, խոսք բացարձակ բացառիկ կերպով վնասում է շարքային քաղաքացիներին։ Այպես մենաշնորհ ստացած Tellcell ընկերության կողմից QR թղթային կրիչների վրա վավերականության ժամկետը նախկինում սահմանված մեկ ամսից նվազեցվեց մինչև յոթ օր , եվ արդեն չորս օր ։ Վերոհիշյալ մանուկին լրագրողները այսօր տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում հարցրել են այդ գրպանահատ հիմար որոշման մասին, ինչին ի պատասխան երիտասարդ ապիկարը պատասխանել է , որ մի բան էլ գոհ մնացեք, որովհետև Բեռլինում այդ ժամկետը ընդամենը երկու ժամ է ։

Հիմա այդ ապիկարին եվ նրա քպ խմբակին ուղղենք մի հարց իրենց առաջնորդի կարգին հաղորդման հերոսների ոճով։

Դուք ուրիշ քաղաք չգիտեք ?:

Ապիկարին պետք է ընդամենը բացատրել, որ եվրոպական տասն յակ քաղաքներում տրանսպորտը ընդհանրապես անվճար է , իսկ իր բերած բեռլինյան օրինակը սուտ է եվ կեղծ, քանի որ Բեռլինում գործում է կրիչների դակման ժամանակահատված, որն իր բարդությամբ նրա ուղեղի բանը չէ։

Բեռլինի հանրային տրանսպորտի տոմսերը պետք է դակվեն (վավերացվեն) նախքան դրանց օգտագործումը։ Տոմսերը, որոնք Բեռլինում գնում են , կարող են պահել այնքան ժամանակ, որքան ցանկանում են, մինչև որոշեն դրանք դակել ։ Իսկ մանուկի ասած Բեռլինի 2 ժամը երևանյան փաթեթ 90 րոպեն է ։ Քաղաքի կառավարումը իրականացնող այս ռեժիմը քպ եվ Հանրապետություն կուսակցության կոալիցիան է, որի առաջնորդները ՀՀ վարչապետ եվ վազգեն Սարգսյանի եղբայրն են։ Փետրվարի մեկից սպասվող 300 դրամ ուղեվարձը չի լինելու, իսկ դրա հեղինակներին եվ քաղաքական հայրերին հորդորում ենք տալ հրաժարական, քանզի նրանց վարած հակաժողովրդական քաղաքականությունը ուղղված է քաղաքացիների տնտեսական ,սոցիալական վիճակը ծանրացնելուն։ 300 դրամ չի լինելու!: Սիրելի Երեվանցիներ զինվեք վստահությամբ պատրաստվեք փետրվարի մեկին։

Որպես վերջաբան այդ մանուկին հորդորում ենք որևէ հղում տրամադրել Բեռլինում իր հիշատակած տրանսպորտային նորմի մասին։ Չկա նման բան Բեռլինում!»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ