Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։
Այս մասին հայտնում է Lիբանանի «NNA» ազգային լրատվական գործակալությունը։ Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները:
Միշել Աունի պաշտոնավարման ավարտից ի վեր խորհրդարանը երկու տարվա ընթացքում 13 նստաշրջանի ընթացքում չի կարողացել ընտրել նոր նախագահ, որոնցից վերջինը եղել է 2023 թվականի հունիսի 14-ին։
Ժոզեֆ Խալիլ Աունը լիբանանյան բանակի տասնչորսերորդ հրամանատարն է: Նա բանակը ղեկավարում է 2017 թվականի մարտից՝ փոխարինելով գեներալ Ժան Կահուաջիին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը