08 01 2025

Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան

Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․

«Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը: «Անվտանգային», «ազգային», «ռազմավարական»  կենտրոնների «փորձագետների» ճոխ գաղափարների ու կարծիքների պակաս չկա: Ոմանք կանխատեսում են նոր պատերազմ, ոմանք՝ իշխանափոխության գործընթաց:

Զանգեզուրագետ ռահվիրաներն էլ լուռ անկյունում ծխում են: ՀՀ քաղաքացիներն էլ, որ փորձում են մի բան հասկանալ, հայտնվում են ընկճախտի մեջ: Բոլորին հետաքրքրում է մի հարց, կա՞ արդյոք խաղաղության հաստատման միջպետական բանակցային գործընթաց, թե՞ այն արդեն տապալված է:

Այս հարցի պատասխանը չի տրվում: Իմ կանխազգացումով կամ կանխատեսնմամբ, Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա, որին հնարավոր է նաև, որ Երևանում անտեղյակ են: Ալիևը երբեք այդպես կոշտ հայտարարություններ չէր անի, եթե այդպիսի պայմանավորվածություններ չլինեին: Նա պոպուլիստ չէ, ավտորիտար ղեկավարների քաղաքական վարքն ու գործելակերպը առավել քան մոտ են իրենց գործին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ