26 12 2024

Սա ավելին է քան անձնական վրեժխնդրությունը, կամ պայքարը բոլոր հայկական կառույցների դեմ. Քրիստինե Վարդանյան

Սա ավելին է քան անձնական վրեժխնդրությունը, կամ պայքարը բոլոր հայկական կառույցների դեմ. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես շարունակում եմ պնդել, որ արդեն երկրորդ տարին Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձի հեռարձակման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների և Հայաստանին Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա ավելին է քան անձնական վրեժխնդրությունը, կամ պարզ արհամարհանք ու պայքարը բոլոր հայկական կառույցների դեմ։

Այս դրվագը վկայությունն է նրա, որ Ադրբեջանի (նաև Թուրքիայի, ինչպես եղավ Նեմեսիսի արձանի տեղադրման դեպքում) հետ ձեռք են բերվում և արդեն իսկ կյանքի են կոչվում Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտություն թույլատրող պայմանավորվածություններ։

Մասնավորապես՝ Ադրբեջանը պահանջում է որևէ կերպ պետական մակարդակով չանդրադառնալ արցախահայերի հավաքական իրավունքների պաշտպանությանը և Արցախ վերադարձի իրավունքին՝ ուղղակի սպառանալով դա ընդունել որպես արդեն իսկ պայմանավորված կետերից շեղում։

Կանխատեսելի է, որ ինչպես բոլոր ուղերձներում, այնպես էլ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին։ Ուստի փաշինյանական վարչախմբին պետք է ամեն կերպ ապացուցել Ալիևին, որ դա պետական քաղաքականության հետ կապ չունի։ Առաջին հերթին հենց այս պատճառով էլ արվում է այս ամենը։

Ընդհանրապես, կարևոր է հասկանալ, որ մեր կյանքում հանդիպող շատ երևույթներ, որոնք առաջին հայացքից տարօրինակ են և չունեն որևէ տրամաբանական բացատրություն, պայմանավորված են հենց այս բանակցություններով և Ալիևի առաջ ստանձնած Փաշինյանի պարտավորություններով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ