Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․
«Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ։
Մի պահ պատկերացրեք, որ սրանք են հրապարակում Մինսկի խմբի բոլոր առաջարկները և դրանց պատասխանները։
Որքա՞ն մանիպուլյացիայի և կեղծիքի տեղ է բացվելու, որ Հայոց նորագույն պատմությունը, որն առանց այն էլ սրանց ձեռքին պլաստիլին է, որ ոնց ուզեն ծռմռեն, սարքեն լրիվ զիբիլանոց։
Սրանք Արցախը Հայաստանին միացնելու Քի Վեստի տարբերակն են սարքել՝ Մեղրին հանձնել, Արցախի բանակցություններին չմասնակցելու խելամիտ որոշումն են սարքել իբր ուրացման լեզվի փաթաթան։
Արցախը 3 տարի շարունակ ամեն օր, ամեն րոպե հանձնում էին հիմա էշ-էշ դուրս են տալիս՝ մենք չէինք, էս էր, էն էր, ոնց որ թե էդքան մարդու ճակատագիր, հիշողություն ու զոհ սրանց ստերին ա կարոտ։
ՔՊ-ին, այսինքն դավաճաններին, իմ սեփականությունը խաբելով հանձնողներին, որևէ ձևով Հայաստանի պատմությանը մոտենալ չպիտի թույլատրվի, ուր մնաց բանակցային տակտիկական պատասխանների ջրհորը գցեն ու իրանց լրատվականներով ու զավթած կրթօջախներով կեղծեն էսօր ու էրեկ աչքիս առաջ էղած իրականությունը։
Անշուշտ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն օգնում է թաղել Մինսկի խումբը, որ դավաճանը կատարի Ալիևի հերթական պահանջը, ինչպես օգնեց, որ հանձնի Արցախը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը