24 12 2024

Միայն Հայաստանում են քաղաքական լիդերին կոչ անում «ինքնասպան լինել», որ իր տեղը զբաղեցնեն. Վիկտոր Սողոմոնյան



Այսօր հոծ բազմություններ զբաղվում են քաղաքականությամբ. տպավորություն է, որ ֆուտբոլի դաշտ է, որտեղ պետք է երկու թիմ խաղան, բայց հանդիսատեսները դաշտ են լցվել և ամեն մեկը փորձում է այդ գնդակը մի տեղ տշել: Այս մասին 5-րդ ալիքի եթերում նշել է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Alphanews.am լրատվակայքի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը։

«Արդեն չես հասկանում որը որ թիմից է, համազգեստով է, համազգեստով չէ, դատավորը ով է՝ խառը իրավիճակ է: Բայց քաղաքականության հիմնական կարգ ու կանոնը չի կարող փոխվել: Առջևում ընտրություններ են և այդ կարգ ու կանոնը վերականգնվելու է ինքնըստինքյան: Ինչո՞ւմն է այն: Քաղաքական պայքարին կարող է մասնակցել ամբողջ ռեսուրսային հավաքածու ունեցող թիմը, եթե նույնիսկ մեկ կետ պակաս է՝ չի կարողանալու մասնակցել: Դաշտը պղտորել կարողանալու է, դա ակնհայտ է, բայց դա բան չի փոխելու»,- ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ