Ես կայուն տպավորություն ունեմ, որ այս քննարկումները միտված են Հայաստանի հաջորդ իշխանություններին: Այս մասին 5-րդ ալիքի եթերում նշել է քաղաքական գիտությունների դոկտոր, Alphanews.am լրատվակայքի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը՝ նկատի ունենալով «Խաղաղության պայմանագիր» ասվածի շուրջ բանակցությունները:
«2022 թվականի «Դիմադրության շարժման» ժամանակ ընդդիմությունը մի թեզ առաջ բերեց, որ կարող են ընդունել չեղարկման հռչակագիր, այսինքն՝ ցանկացած որոշում Արցախի ու մեր արտաքին քաղաքականության հետ կապված, եթե թուղթ կընդունի այս վարչակազմը, հաջորդ իշխանությունները չեղարկելու են։ Այս հայտարարությունը շատ ուշադիր են լսել են Ադրբեջանում ու Թուրքիայում:
Չեմ կարծում, որ Բաքուն և Անկարան աշխատում են Փաշինյանին ինչ-որ բան համոզելու համար, նա շատ բանի արդեն համաձայն է, բայց նրանք փորձում են ապահովել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները հնարավորություն չունենան որոշումները չեղարկել»,- ասել է նա՝ հիշեցնելով Իլհամ Ալիևի խորհրդականի հայտարարությունը․ «Մենք չենք ուզում համաձայնագիր կնքել Փաշինյանի հետ, ուզում ենք կնքել հայ ժողովրդի հետ»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը