«Երևանի ավագանում 4-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2025 թ փերտրվարի 11-ին ժամը 10-ին»,-Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անադամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։
ԿԸՀ-ի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ավագանու անդամի մանդատը փոխանցվել է ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված հաջորդ անդամին՝ Աշոտ Սարգսյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը