14 12 2024

Մենք ապրում ենք քայքայված իրականության մեջ, որը կոչել ենք անպատիվ ժամանակներ. Բագրատ սրբազան



Այս ամբողջ ժամանակահատվածում, որը մենք ապրում ենք քայքայված իրականության մեջ, որը կոչել ենք անպատիվ ժամանակներ, գողացված ուրախության ժամանակներ, ամենամեծ գայթակղությունն եղել է այն, որ այս չարիքի իշխանությունն անընդհատ փորձել է մարդկանց մեղսակից դարձնել իր չարիքի, անբարշտության և անօրենության գործերին: Այս մասին հայտարարել է Բագրատ սրբազանը։

«Գործող իշխանությունները փորձում են սահմանափակում մտցնել մարդկանց մտածողության մեջ, իրենց ենթարկեցնելու նպատակով։ Այս չարիքի իշխանությունը որևէ կերպով հայրենիքի զարգացման վերաբերյալ խորը կերպով պատկերացում չունի»,- ասաց Սրբազանը և նշեց, որ ներկայում իշխանությունը հալածանքի է ենթարկում հասարակությանը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ