«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավարման հարցն ապագայի համար գլխավոր խնդիրն է ոչ միան Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը մեր ազգի հայրենիքն է»,-«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ապառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Նա նկատեց, որ այն վերաբերում է ողջ հայութայնը՝ ոչ միայն Հայաստանում ապրողների։
Նա ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կնշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերությունների սննկացում և դրանց վաճառքը թուրքական ընկերություններին, հայաստանից բնակչության արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։
«Հայաստանի բնակչության մի մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքը չի գա Հայաստան»,-կանխատեսեց Փափազյանը և եզրակացրեց, որ այդ պայմաններում հյուրանոցային բիզնեսը հետ կնահանջի և թուրքական ընկերությունները կրկին կգնեն դրանք։
Նրա խոսքով՝ Հայաստանի թուրքացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը և սփյուռքը կդառնան երկու առանձին միավորներ։
Բանախոսը հայտարարեց, որ դեռ չի խոսում Հայոց ցեղասպանության խնդրի, փոխհատուցման մասին, որի ուղղությամբ սփյուռքը զգալի հաջողությունների է հասել, ինչը զայրացնում է Թուրքիային։
Նա նաև առաջարկեց հայ-թուրքական հարաբերությունների հարցով համահայկական հանրաքվե անցկացնել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը