06 12 2024

Անթույլատրելի է հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումների գնալը․ Աննա Գրիգորյան



 

Հերթական տարին ենք ամփոփում իշխանությունների այն խոստումներով, որ գնում ենք «Խաղաղության պայմանագիր» կնքելու, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ մի բան չկա, ավելին՝ առաջադրված պահանջներ  ենք տեսնում, որոնք տարիներ առաջ անհնար կլինեին պատկերացնել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ կան հարցեր, որոնց մասին իրենք պետք է տեղյակ լինեն, սակայն շատ հարցերից  տեղյակ չեն. «Գիտեք, որ մեր խմբակցության 4 պատգամավորներով հայց ենք ներկայացրել, որպեսզի այդ ապօրինությունը չեղարկենք: Արտաքին գործերի նախարարությունից մեզ պատասխան էր եկել, որ թույլ չեն տալիս մենք գնանք՝ ծանոթանալու փաստաթղթին, որովհետև նպատակահարմար չեն համարում։ Ես ուզում եմ շատ անկեղծ ասել, որ ոչ թե Արարատ Միրզոյանը նատակահարմար չի համարում, այլ Նիկոլ Փաշինյանի հերթական SMS-ն է եղել և դա էլ, իհարկե, եղել է Ադրբեջանի կողմից հնչեցված պահանջներին ի պատասխան»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ