Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վրաստանում ցուցարարները հրավառություններ են շպրտում ոստիկանության վրա։ Ոստիկաններն, ի տարբերություն իրենց նիկոլական կոլեգաների, ցուցարարների բազմության մեջ նռակներ չեն նետում։ Հատուկ միջոցներից ամենածանրը, որ մինչ այսօր օգտագործել են, ջրցան մեքենաներն են։
Բայց ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է։
Իսկ հունիսի 12-ին Երևանում ժողովրդի ու լրագրողների վրա նռնակներ նետող ոստիկանների հետ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը լուսանկարվում էր ու պարգևագրեր շնորհում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը