28 11 2024

Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան

Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղիղ 3 տարի առաջ Նիկոլը վստահեցնում էր, որ Հայաստանի «ճիշտ սահմանն» արդեն գծում են և անում են դա GPS համակարգով։ 

Մեջբերում իր ելույթից. «Սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։
GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո (այդ թվում՝ Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Գորիս-Կապան ճանապարհը և այլն), պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Իսկ ամիսներ անց, առանց GPS-ի «սուրբ կոորդինատները» հաշվի առնելու ադրբեջանցիները մտան և առանց գեթ մեկ կրակոցի տնավորվեցին Սև լճի շուրջ։ Շաբաթներ անց հայտնի դարձավ, որ մտել են ոչ միայն Սյունիք, այլև Գեղարքունիքի տարածք...
Անցել է 3 տարի։ «Սահմանի» գեթ մեկ սանտիմետր միջազգայանորեն ընդունելի որևէ փաստաթղթով այդպես էլ դեռ ամրագրած չէ։ Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ