30 11 2024

Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից. «Հայաստան» խմբակցություն

Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից. «Հայաստան» խմբակցություն

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․

««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։

Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։

Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:

Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։

Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցություն

30.11.2024թ.»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ