28 11 2024

Լուկաշենկոն դժգոհել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունից

Լուկաշենկոն դժգոհել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունից

Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գագաթաժողովները եւ խոստանում է դուրս գալ կազմակերպությունից, տեղեկացրել է Наша Ніва պարբերականը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Անվտանգության հավաքական խորհրդի նիստում ունեցած ելույթում մեկնաբանել է հայկական կողմի բացակայությունը միջոցառմանը։

«Այսօր ինձ պատիվ է ընձեռվել ելույթ ունենալ առաջինը, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում նիստին։

Դա, ի դեպ, բնորոշում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ ինչ-որ չափով՝ մեր կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ