«Բազմաթիվ տեսահոովակներ են պտտվում, ոնց են ցուցարարների մեջից ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքեր։ Չե՞ք տեսել։ Ես կառաջարկեմ ուղղակի այդ տեսահոլովակները թարմացնել և միգուցե, ով ցանկություն ունի, փոխանցել ձեզ»,- այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին և լրագրողի՝ զոհերի վերաբերյալ հարցին:
Հրապարակում ենք ՀՀ երկրորդ նախագահի կողմից նշած տեսանյութը, որն այս տարիներին ևս հասանելի էր համացանցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը