18 11 2024

Նման բռնապետության միակ ռեսուրսն ազգային շահերի զիջումն է արտաքին ուժերին․ Ստեփան Դանիելյան

Նման բռնապետության միակ ռեսուրսն ազգային շահերի զիջումն է արտաքին ուժերին․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

«Երեք տիպի բռնապետներ կան։

1. Երբ  ռնսպետը հենվում է իր շրջապատի վրա։ Դա կոչվում է օլիգարխիա։ Այդ փուլը վաղուց ենք անցել։

2. Դա բռնապետություն է, հենված լայն զանգվածների վրա՝ պոպուլիստի ու մանիպուլյատորի բռնապետություն։ Նման բռնապետը պետք է ունենա գաղափար, որն ընդունում են լայն զանգվածները։ Նման բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին։

3. Երրորդ տիպի բռնապետությունն ամենավտանգավորն է։ Բռնապետը չի հենվում ոչ ժողովրդի՝ գաղափար չկա ( մեր դեպքում արդեն չկա), ոչ իր շրջապատի վրա։ Դա արտաքին կառավարման վրա կառուցված բռնապետություն է՝ փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները՝ նույնպես։ Նման բռնապետության միակ ռեսուրսն ազգային շահերի զիջումն է արտաքին ուժերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ