Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ջերմուկում և այլ տեղերում մի քանի հարյուր զոհ տվեցինք, ոչ գիտենք ովքեր են եղել, ինչ պայմաններում են զոհվել, տարբեր տեղերում ոնց են դիմադրել:
Արցախում 19-20 սեպտեմբերին երկու հարյուրից ավել զոհ ենք տվել, որոծ դեպքերում այնպիսի սխրանքներ են գործել ու այնպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել,օրինակ Մարտունի, Մարտակերտի մատույցներում և այլ տեղերում:
Ու քար լռություն:
Բացի մի երկու տեղ, այն ի շնորհիվ նույն Դավիթ Սարգսյանի ու մեկ-երկու տելեգրամյան ալիքների, որևէ տեղեկատվություն չկա, ովքեր են եղել այն մարդիկ, ում դիմադրության պատճառով Ադրբեջանը պաշտոնապես 200 կերած-խմած ու պարապած ասքյառ ա կորցրել: Ինչ հանգամանքներում են զոհվել:
Իսկ գիտեք, հետո այս լռությունը ինչ է բերում: Որ ամեն մի բոմժ Հայաստանում ու դրանից դուրս կանգնում, ասում ա ղարաբաղցիք չեն կռվել, էսքան զենքի մեջ հանձնվեցին ու թռան:
Իսկ որ իմանային նույն Փափրավենդի մոտ , Կոհակի մոտ, Նարեշտարի մոտ և այլ շատ տեղերում, անձնազոհության հաշվին ինչեր են արել կիսասոված, սակավ վառելիքով, ոչ գերիշխող դիրքերում գտնվող տղաները՝ այս խոսակցությունը չէր լինի: Ստեփանակերտի միայնակ մնացած Գռադի գործողությունների մասին:
Նույնը Ջերմուկի կողմերը զոհվածների մասին է: Ի վերջո իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք:
Եկեք խոսենք դրա մասին: Մինչև սեպտեմբերի 19-20 ամեն մեկը իր էջում, կայքերում, տելեգրամներում սկսենք բացահայտել մեր հերոս տղերքին:
Սա ճիշտ կլինի:
Եվ իրենց կատարված սխրանքների ու անձնազոհության առջև:
Եվ մեր խղճի առջև»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը