15 11 2024

Ժողովրդին հետաքրքրում է Ադրբեջանի հետ կնքվող պայմանագիրը, ոչ թե մի կուսակցության շրջաբերականը․ Գրիգորյան 



 

«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

Նա նշեց, որ քանի անգամ հարցրել են, թե այդ պայմանագրում ո՞ր կետերը համաձայնեցված չեն, զրո՝ պատասխան։

«Գորիս-Կապան ճանապարհը հանձնվում է առանձին փաստաթղթով։ Երկար հարցումներից հետո ի վերջո Գլխավոր շտաբը հաստատում է՝ այո, գոյություն ունի առանձին փաստաթուղթ, սիրելի հայրենակիցներ, ձեզանից գաղտնի մինչև օրս պահվող, քանի որ մեզ էլ  գաղտնի ուղարկել են ու ասել են՝ նայեք, բայց մի բարձրաձայնեք սրա մասին։ Այդ փաստաթուղթը դեռևս հանրային սեփականություն չի դարձել։ Եկեք, հանրությանը ցույց տվեք այդ փասաթուղթը։

Հաջորդ դրվագը. Տեղ գյուղում  իրականացված հերթական զիջումները։ Պայմանավորվում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, որ x օրը պետք է  տեղակայվեն ադրբեջանական և հայկական զորքերն ինչ-որ հատվածում, ադրբեջանցիներն առաջ են գալիս, որևէ մեկն իրենց  դեմ-հանդիման չի գալիս, վերցնում են տարածքներ։ Ասում ես՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար, հերթական տարածքային կորուստ ենք ունեցել։ Ասում են՝ դատական գործ կա։ Դատական գործով կբացահայտվի։ Մեկ տարի անցնում է, ասում ենք՝ ինչ եղավ դատական գործը։ Գործը փակվել է, մեղավոր չկա։ Մեր տարածքներից հերթական կորուստն է լինում, էլի մեղավոր չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ